Լեյդենի համալսարանում բացվել է «Հայեր. Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը

Լեյդենի համալսարանում բացվել է «Հայեր. Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Լեյդենի համալսարանի գրադարանում բացվեց «Հայերը. Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը` նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350 ամյակին: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի և Արևելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարեց Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Նա իր ելույթում ընդգծեց, որ 5-րդ դարում հայկական գրերի գյուտը դարձավ մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թագմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը և, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային մշակույթի և մտավոր հարստության անբաժան մասը:

Բացման արարողության ժամանակ ելույթներ ունեցան նաև Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության նախագահ Մ.Հախվերդյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ և տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրք` ժամանակակից թարգմանությամբ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---