Ֆիլմ է նկարահանվել Հայոց ցեղասպանությունից հետո որբացած երեխաների մասին

Ֆիլմ է նկարահանվել Հայոց ցեղասպանությունից հետո որբացած երեխաների մասին

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության զոհերը» 18 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ է, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո որբացած 150.000 հայ որբերին: Ֆիլմը նկարահանվել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի The Independent-ում տպագրած հոդվածից հետո:

Սիլիկոնե հարթավայրից ինժեներ Մաուրիչե Միսաք Քելեչյանը հետաքննություն է անցկացրել և հայտնաբերել է Բեյրութից ոչ հեռու գտնվող Անթուրայի մանկատունը, որը ղեկավարում էր Ահմեդե Ջեմալ փաշան: Այդ որբանոցը հայ երեխաների մահմեդականացման կենտրոն էր:

Ներկայում «Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրոդյուսերներն աշխատում են վավերագրական ֆիլմի մեկ ժամանոց տարբերակի վրա, որում նույնպես ներառվելու է Ռոբերտ Ֆիսկի բացառիկ հարցազրույցը, հաղորդում է The Armenoid Team-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---