«Նարեկացի» կենտրոնում բացվել է Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ցուցահանդես 7 մայիսի 2010 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Նարեկացի» արվեստների միությունում բացվել է Գայանե Շուշեցու ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրման 18-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են արցախցի նկարչուհու մոտ 20 աշխատանքներ: «Մեզ համար շատ հաճելի է մեր կենտրոնում այս նկարները ցուցադրելը, առավել ևս հայ ժողովրդի համար այդպիսի խորհրդանշական օրվա` Շուշիի ազատագրման նախօրեին»,- իր ողջույնի խոսքում ասել է «Նարեկացի» արվեստների միության գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ավելացրել է. «Գայանե Շուշեցին վաղուց պետք է ցուցադրեր իր նկարները մեր կենտրոնում, բայց մենք որոշել ենք նվիրել նրա ցուցահանդեսը հենց Շուշիի Ազատագրման օրվան»: Ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 14-ը: Գայանե Շուշեցին ծնվել է 1977թ-ին ԼՂՀ Շուշի քաղաքում: Արդեն 19 տ-ում մասնակցել է ցուցահանդեսների: 1997թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարանի գեղանկարչության ֆակուլտետ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Օդեսայում: Խմբակային ցուցահանդեսներով ներկայացել է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Օդեսայում, Մոսկվայում, Երևանում, Ստեփանակերտում: Մասնակցել է միջազգային սիմպոզիումների: Գայանե Շուշեցու 250-ից ավելի աշխատանքներ գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում` Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում և այլուր: Այժմ ապրում և ստեղծագործում է Ստեփանակերտում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |