Այսօր Երևանում տեղի կունենա «Օքսֆորդ Փլեյհաուս» թատերախմբի բեմադրած «Մեկ փոքրիկ քայլ» ներկայացումը

Այսօր Երևանում տեղի կունենա «Օքսֆորդ Փլեյհաուս» թատերախմբի բեմադրած «Մեկ փոքրիկ քայլ» ներկայացումը

PanARMENIAN.Net - «Օքսֆորդ Փլեյհաուս» խմբի այցը Հայաստան կարևոր միջոցառում է Հայաստանում բրիտանական խորհրդի համար, քանի որ մենք ամեն տարի մեկնում ենք մասնակցելու Էդինբուրգի փառատոնին և ընտրում ենք լավագույն դերասաններին` Երևանում հանդես գալու համար», - մայիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

«Օքսֆորդ Փլեյհաուս» խումբը Հայաստանում կներկայացնի «Մեկ փոքրիկ քայլ» բեմադրությունը, որը պատմում է առաջինը լուսնի վրա վայրէջք կատարելու շուրջ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալված պայքարի մասին: «Ընդամենը երկու գործող անձինք բեմի վրա ներկայացնում են մոտավորապես 40 կերպար», - ընդգծել է Նարեկ Թովմասյանը:

Իր տպավորությունների մասին խոսելով, թատերախմբի մասնակիցներ Ռոբին Հեմինգսը և Օլիվեր Միլինգհեմն ընդգծել են, որ «մշակութային առումով Երևանը շատ ուժեղ քաղաք է»:

«Մեկ փոքրիկ քայլ» ներկայացումը բեմադրվել է արդեն 13 երկրում, սակայն Ռոբին Հեմինգսի կարծիքով, որը նա հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին, ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում դեռևս չի ցուցադրվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---