ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում![]() 11 մայիսի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երիտասարդական նվագախումբն աշնանը համերգներ կտա Երևանում, Բաքվում, Աստանայում, Մոսկվայում, Աշխաբադում և Կիևում: Այդ մասին Փարիզում լրագրողներին է հայտնել նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, մայիսի 10-ին նվագախումբը ելույթ ունեցավ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված համերգում: Համերգը տևեց մոտ 2 ժամ, որին մասնակցեց նաև հայտնի ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Գավրիլյուկը: «Սա շատ հուզիչ համերգ էր: Այն, որ շատերն արտասվում էին դահլիճում, կարևոր է»,-ասել է Սպիվակովը: Համերգն ավարտվել է օվացիայով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |