ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

PanARMENIAN.Net - ԱՊՀ երիտասարդական նվագախումբն աշնանը համերգներ կտա Երևանում, Բաքվում, Աստանայում, Մոսկվայում, Աշխաբադում և Կիևում: Այդ մասին Փարիզում լրագրողներին է հայտնել նվագախմբի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, մայիսի 10-ին նվագախումբը ելույթ ունեցավ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված համերգում:

Համերգը տևեց մոտ 2 ժամ, որին մասնակցեց նաև հայտնի ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Գավրիլյուկը:

«Սա շատ հուզիչ համերգ էր: Այն, որ շատերն արտասվում էին դահլիճում, կարևոր է»,-ասել է Սպիվակովը: Համերգն ավարտվել է օվացիայով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---