Իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլին նկարահանել է «Հայաստանի սուրբ քարերը» վավերագրական ֆիլմը

Իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլին նկարահանել է «Հայաստանի սուրբ քարերը» վավերագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - 2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիին նկարահանել էր «Հայաստանի սուրբ քարերը» (Pietre Sacre D'Armenia) փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, ուր խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագետների հետ:

Իտալիայում ֆիլմը հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D'Armenia ֆիլմը պատճենահանվել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին: Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---