Երիտասարդ հայ երաժիշտը կմասնակցի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 7-րդ փառատոնին20 մայիսի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - 2009 թ. նոյեմբերին ՌԴ նախագահի տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո անցկացված «Ծագող աստղերը Կրեմլում» միջազգային փառատոնի հաղթողները կմասնակցեն «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 7-րդ փառատոնին: Փառատոնը անցկացվելու է Մոսկվայում, մայիսի 21-ից մինչև հունիսի 2-ը: Մասնակցելու են Նարե Ղազարյանը (Հայաստան, քանոն), Տատյանա Կորմազինովան (Բելառուս, ֆլեյտա), Նանա Չերկեզիան (Վրաստան, սոպրանո), Սերգեյ Ֆինոեդովը (Ռուսաստան, հոբոյ), Կամոլիդին Ուրինբաևը (Ուզբեկստան, գիջակ), Նազարի Պիլատյուկը (Ուկրաինա, ջութակ) և Էլվին Գալիևը (Ադրբեջան, ջութակ): Նրանք աշխարհի ավելի քան 30 երկրից 1500 տաղանդավոր պատանիներից մեկը պետք է դառնան: «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնը Վ. Սպիվակովի հիմնադրամի ամենազանգվածային նախագիծն է որին 2004 թ.-ից ի վեր մասնակցել է ավելի քան 12.000 տաղանդավոր երեխա` 60 երկրից: Փառատոնի անբաժան մասնակիցներն են` մաեստրո Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը, որի հետ որպես մենակատար հանդես կգան պատանի երաժիշտները: Այս տարի փառատոնը անցկացվելու է «Հույսո լույս» նշանաբանով: Մասնակիցներին սպասվում է հագեցած փառատոնային ծրագիր, որում նախատեսված են համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և վարպետության դասեր;
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |