Ռուբեն Ահարոնյան. «Այսուհետ մենք ավելի հաճախ կհանդիպենք»26 մայիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ նա փառատոնի գոյության ամբողջ ընթացքում երբեք չիջեցրեց նշաձողը», - ասել է Բորոդինի անվ. քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Մայիսի 26-ի համերգով քառյակն ավարտում է «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի գարնանային համերգային ծրագիրը: «Ես շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար և պետք է նշեմ, որ փառատոնի կազմակերպիչները Հայաստանը համաշխարհային մշակութային կենտրոն դարձնելու քաղաքականության կողմնակից են: Եվ դա մեզ կհաջողվի», - ասել է Ստեփան Ռոստոմյանը: Նա ավելացրել է նաև, որ կփորձի շտկել այն սխալը, որ վեց տարի հայկական բեմում ելույթ չի ունեցել Բորոդինի անվան քառյակը, որը ճանաչված է որպես Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունների առաջին կատարող: «Այն, որ մենք Հայաստանում վեց տարի ելույթ չենք ունեցել, խոսում է այն մասին, որ աշխարհում որոշ իրադարձություններ խոչընդոտում են երկրների միջև մշակութափոխանակմանը, սակայն արդեն մեր կյանքը կարգավորվում է և մենք ավելի հաճախ կհանդիպենք», - նշել է Ռուբեն Ահարոնյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |