Իգոր Նայդին. «Հայաստանի հետ Բորոդինի քառյակին շատ բան է կապում»26 մայիսի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Վերջին տարիներին Բորոդինի անվ. քառյակը սերտորեն կապվել է Հայաստանին: Դա, անկասկած, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի շնորհիվ է: Սակայն խմբին Հայաստանի հետ նաև այլ օղակներ են կապում», - նշել է քառյակի ալտահար Իգոր Նայդինը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ քառյակի առաջին ուսուցիչը կամերային երաժշտության գիտակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերիյանն էր, ով քառյակի անդամներին դեռևս ուսանողության տարիներից է դասավանդել: Նա պատմել է նաև 1980-ական թթ. նկարահանված մի ֆիլմի մասին, որը նվիրված է քառյակի 40 ամյակին: «Ֆիլմում լսվում է Մ. Տերիյանի կադրից դուրս հնչող ձայնը, որ պատմում է քառյակի յուրաքանչյուր անդամի մասին»: Ի. Նայդինը նշել է, որ Բորոդինի քառյակի համար օրինակ է ծառայել Կոմիտասի անվան հայտնի քառյակը. «Մենք շատ բան ենք այդ քառյակից սովորել»: Ներկայում Բորոդինի անվան քառյակի համերգացանկում կան նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Բորոդինի անվան քառյակը Բորոդինի անվան քառյակը ռուսական լարային քառյակների շարքում առավել նշանավորներից է, նաև աշխարհում հաճախ ելույթ ունեցող կամերային անսամբլներից մեկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |