Սերժ Թանկյանն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում29 մայիսի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի օգոստոսին կկայանա System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի մեծ համերգը: Այդ մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից մեկում երգչի պաշտոնական էջում տեղակայված հայտարարությունից: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատվեց նաև armeniacalendar.com կայքում, որտեղ նաև հաղորդվում է, որ համերգը կկայանա օգոստոսի 12-ին, սակայն այդ օրը պաշտոնապես հաստատված չէ: Սերժ Թանկյանի համերգի մասին հաղորդող ցուցապաստառներն արդեն կախված են քաղաքում, սակայն ոչ մի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: System of a Down խումբը System of a Down խումբը հիմնվել է Լոս Անջելեսում 1995 թ-ին, ԱՄՆ գաղթած հայերի կողմից: Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ, որոնցից յուրաքանչուրը դարձավ պլատինե: 2006 թ-ն System of a Down խումբը երկարաժամկետ արձակուրդ էր վերցրել: Այդ ժամանակ մասնակիցներից յուրաքանչուրը զբաղվում էր իր սեփական նախագծերով: Վոկալիստ Սերժ Թանկյանը, որպես մենակատար թողարկել է Elect the Dead իր առաջին ալբոմը, կիթառահար Դարոն Մալաքյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը ստեղծեցին Scars On Brodway խումբը, որի հետ մեկ ձայնասկավառակ ձայնագրեցին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |