Հնդկաստանը կֆինանսավորի Ցեղասպանության մասին պատմող հայկական ֆիլմը31 մայիսի 2010 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Հնդկաստանը հետաքրքրվեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի ստեղծման` մեր նախագծով»,- հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, «Պրոկաշ Շարմա» պրոդյուսերական կենտրոնը պատրաստակամություն է հայտնել անսահմանափակ միջոցներ ներդնելու այդ նախագծի մեջ` պայմանով, որ հայկական կողմը նրանց կուղարկի արդեն պատրաստի սցենարը, քանի որ ֆիլմը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, որպեսզի մեծ պահանջարկ ունենա: «Ֆիլմի համար նյութերը հավաքում է Ալբերտ Մկրտչյանը, որն էլ և ենթադրվում է, որ կլինի ֆիլմի ռեժիսորը: Սակայն, հնարավոր է, որ ֆիլմը մի քանի ռեժիսոր ունենա: Սցենարի շուրջ աշխատելու համար մենք նաև արտասահմանյան ռեժիսորների ենք հրավիրելու»,- ընդգծել է Գևորգ Գևորգյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |