Լոռիում կնշեն Պուշկինի ծննդյան 211-ամյակը 3 հունիսի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսի 6-ին կանցկացվի Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը` «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով: Այն նվիրված է Ա.Ս. Պուշկինի ծննդյան 211- ամյակին: Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ տոնակատարությունն անցկացվելու է Լոռու մարզի Գարգառ գյուղում, Պուշկինի լեռնանցքում: Տոնակատարությանը կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանի բազմաթիվ ազգային համայնքների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ: Տոնակատարության կազմակերպիչը Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունն է, «Հայաստան-Ռուսաստան»բարեկամության միությունը, «Ռոսիա» ՀԿ-ն, «Օդա-լուչ» ՀԿ-ն, ՀՀ-ում Ռուսաստանի հայրենակիցների աջակցության հիմնադրամը, Երևանի մարդասիրական ինստիտուտը, «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ն, «Ռուսական մշակույթի տուն» ՀԿ-ն, «Ներբող» ՀԿ-ն:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |