Հայ դիզայների հագուստի հավաքածուն կցուցադրվի Լոնդոնում կայանալիք նորաձևության շաբաթի շրջանակներում![]() 10 հունիսի 2010 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Լոնդոնի Համալսարանի (University of East London (UEL)) հագուստի դիզայնի ֆակուլտետի ուսանողուհի Դայան Գևորգյանն իր «Եթե արտաքինը կարողանար սպանել» հավաքածուն կցուցադրի Gala Graduate Fashion Week show եզրափակիչ օրը, հաղորդում է UEL մամլո ծառայությունը: Դայան Գևորգյանի ստեղծագործ, ավանգարդ և ունիկալ հավաքածուն ընտրվել է ողջ Մեծ Բրիտանիայի հազարավոր հավակնորդներից: Նորաձևության շաբաթի եզրափակչում նա կմասնակցի 20-25 այլ հաղթողների հետ միասին: Նյու-Յորքում Դայան Գևորգյանը համագործակցել է նաև դիզայներ Մարկ Ջեյկոբի հետ: Դայան Գևորգյանի առանձնահատուկ ոճը մեծ ուշադրություն գրավեց սպիտակ կաշվե ընդգծող կոստյումների և մետաղով ձևավորված կոշիկների կոնտրաստի շնորհիվ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |