Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա հանդիպում Երևանի ստեղծագործող մտավորականության հետ

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա.Յա. Աբրահամյանի հավաքածու) և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը հանդիպում կանցկացնեն Երևանի ստեղծագործող մտավորականության հետ, որը նվիրված է լինելու Ռուսաստանի օրվան:

«Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը հայտնում է, որ այդ օրը տեղի կունենա նաև համերգ, որի ընթացքում կհնչեն ռուս բանաստեղծների և կոմպոզիտորների բանաստեղծություններն ու սիրերգերը: Հանդիսատեսներին կներկայացվեն հետաքրքիր փաստեր, որոնք կպատմեն Ա.Պ. Չեխովի, Ի. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի և Ա. Սպենդիարյանի մտերմության մասին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---