Ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երևան» գիրքը թարգմանվել է բուլղարերեն![]() 14 հունիսի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Պլովդիվի «Տրակարտ» մշակութային համալիրի ցուցասրահում կայացել է վերջերս Սոֆիայում «ՎԱԿՈՆ» հրատարակչության կողմից տպագրված ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երևան» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը փաստավավերագրական վեպ է, որում հեղինակն ականատեսների և պատմական փաստերի ներկայացմամբ անդրադարձել է 1915-22թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին և ցեղասպանության խնդրին: Գրքում օգտագործված փաստերը, հերոսները, հիշատակված անձինք նույնպես իրական են, քանի որ դրանք վերցված են նշյալ ժամանակահատվածը բնութագրող արժեքավոր փաստաթղթերից: Շնորհանդեսին ներկա Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, ողջունելով նախաձեռնողներին և շնորհակալություն հայտնելով գրքի թարգմանիչ-խմբագիր Զլատկո Ստայկովին, ևս կարևորեց այն հանգամանքը, որ վեպը բոլորի կողմից գնահատվում է ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, այլև` փաստավավերագրական մի փոքրիկ արխիվ, որի շնորհիվ ընթերցողին հնարավորությունն է տրվում օբյեկտիվ գնահատել տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես` հայերի նկատմամբ թուրքերի գործած բարբարոսություններն ու վայրագությունները: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |