ReAnimania փառատոնը բացում է դռները երիտասարդ տաղանդների առաջ

ReAnimania փառատոնը բացում է դռները երիտասարդ տաղանդների առաջ

PanARMENIAN.Net - «Այս տարի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում ավելացված են 2 նոր անվանակարգեր»,- հաղորդել է ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրէժ Քասունին: Հիմա փառատոնի ժյուրին ընտրելու է նաև լավագույն երաժշտական և գովազդային հոլովակները:

Փառատոնի կազմակերպիչները հայտարարել են նաև «Տաղանդների որս» մրցույթի մասին, որի նպատակը երիտասարդ սցենարիստներին, նկարիչներին և ռեժիսորներին ներգրավելն է սեփական անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար:

Երիտասարդ ռեժիսորների, սցենարիստների և ռեժիսորների հետ փորձով կիսվելու են անվանի անիմատորներ Մաքս Հովարդը, Ֆրանկ Գլեդսթոունը և Յոշի Թամորան:

Վարպետության դասերը նախատեսվում է անցկացնել 3 փուլով: Առաջինը կկայանա ReAnimania փառատոնի շրջանակներում 2010 սեպտեմբերի 9-13-ը: Երկրորդ փուլը տեղի կունենա կամ Երևանում կամ օնլայն ռեժիմով մի քանի երկրների միջև: Երրորդ եզրափակիչ փուլը տեղի կունենա 2011-ին ReAnimania փառատոնում:

ReAnimania փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ Ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---