«ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է ժամանակակից 5 նկարիչների ցուցահանդես![]() 30 հունիսի 2010 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին` ժամը 18:00-ին, «ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է մեծ ցուցահանդես` ժամանակակից 5 նկարիչների և 1 բանաստեղծի մասնակցությամբ: Ցուցահանդեսը 1982թ. Հայաստանում կայացած «Հեփինինգը» (“Happynning”) ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գաղափարական հիմնադիր, քանդակագործ-գեղանկարիչ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 20-րդ դարի 80-ականներին Հայաստանում ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խմբի աշխատանքները: Ցուցահանդեսը միտված է պատասխանելու «Արդյո՞ք նկարչությունը կոչված է ոգին կերտելու» հարցին: «ՀայART» մշակութային կենտրոնում կարելի է տեսնել աշխարհի տարբեր ցուցահանդեսներին մասնակցած նկարիչներ Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի և Համլետ Հովսեփյանի աշխատանքներն ու ունկնդրել բանաստեղծ Վահան Վարդանյանի ստեղծագործությունները, հաղորդում է «ՀայART» լրատվական ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |