«ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է ժամանակակից 5 նկարիչների ցուցահանդես

«ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է ժամանակակից 5 նկարիչների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին` ժամը 18:00-ին, «ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է մեծ ցուցահանդես` ժամանակակից 5 նկարիչների և 1 բանաստեղծի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը 1982թ. Հայաստանում կայացած «Հեփինինգը» (“Happynning”) ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գաղափարական հիմնադիր, քանդակագործ-գեղանկարիչ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 20-րդ դարի 80-ականներին Հայաստանում ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խմբի աշխատանքները: Ցուցահանդեսը միտված է պատասխանելու «Արդյո՞ք նկարչությունը կոչված է ոգին կերտելու» հարցին:

«ՀայART» մշակութային կենտրոնում կարելի է տեսնել աշխարհի տարբեր ցուցահանդեսներին մասնակցած նկարիչներ Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի և Համլետ Հովսեփյանի աշխատանքներն ու ունկնդրել բանաստեղծ Վահան Վարդանյանի ստեղծագործությունները, հաղորդում է «ՀայART» լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---