Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» մեկնարկն ազդարարող ամփոփիչ մամլո ասուլիսը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանի» մեկնարկից առաջ ամփոփիչ մամլո ասուլիսը նվիրված էր համագործակցությանը դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ: Մամլո ասուլիսին ներկա էին փառատոնի հետ համագործակցող Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների, ինչպես նաև Բրիտանական խորհրդի ու ԵՄ-ի ներկայացուցիչներ: Այս տարի կինոփառատոնը սկսում է համագործակցել նաև Բրազիլիայի դեսպանատան հետ: Բրազիլիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ֆլորիանո Ռեգիսը հայտնեց, որ Բրազիլիան փաստագրական ֆիլմ կներկայացնի, իսկ Բրազիլիայի հայ համայնքը, իր հերթին, կներկայացնի իր ֆիլմերը: Փառատոնի հյուրը կլինի բրազիլահայ կինոքննադատ, գրող և ռեժիսոր Լեոն Կակովը (Շատարևյան), որը 1977թ. հիմնեց Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնը: Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ կկազմակերպվի Անրի Վերնոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Փառատոնը կբացի նրա հանրահայտ «Մայրիկ» ֆիլմը: Գերմանիան կներկայացնի 3 փաստագրական ֆիլմ` «Փոթորիկ», «Կինն ու հինգ փղերը», «Սպիտակ ժապավեն» (այս ֆիլմն արժանացել է «Օսկարի»): Իր ֆիլմերը կներկայացնի նաև գերմանացի ռեժիսոր, ազգությամբ թուրք Ֆաթիհ Ակինը: Լեհաստանը կներկայացնի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն անակնկալներ են խոստանում կինոսիրողներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |