Էդվարդ Նալբանդյան. «Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում և իսկապես տոն է բոլորիս համար12 հուլիսի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Հայաստանի արտգործնախարարությունում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի ունեցավ ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, Երևանում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը և Կլաուդիա Կարդինալեն: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես նշեց. «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր ավանդույթներն ու աշխարհագրությունը` Երևանում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, որոնք թեև խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն լեզվով՝ կինոյի լեզվով, որն իր մեջ պարունակում է հզոր համախմբող և մերձեցնող ուժ»։ «Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում և իսկապես տոն է մեր բոլորի համար», - եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |