Լևան Կոգուաշվիլի. Վրաստանը շատ ազնվական երկիր է, բայց շատ վատ վիճակում է գտնվում16 հուլիսի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - «Ինձ շատ հաճելի է Երևանում գտնվել, և այս կարճ ժամանակահատվածում ես հասկացա, թե որքան ընդհանուր բան կա մեր երկրների միջև: Ես գտնում եմ, որ մշակութային առումով շատ կարևոր է ֆիլմերով փոխանակվել»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին: Նրա խոսքով, «Ոսկե ծիրան» յոթերորդ փառատոնում ինքը ներկայացրեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը: «Փողոցային օրեր» ֆիլմը բացահայտում է թմրամոլության խնդիրը: Ռեժիսորը նշել է, որ իր ֆիլմերում փորձում է արծարծել սոցիալական խնդիրներն ու պատմել մարդկային պատմություններ: Խոսելով Վրաստանում թմրադեղերի հետ կապված իրավիճակի մասին` Լևան Կոգուաշվիլին նշել է, որ թմրադեղերի համատարած օգտագործման ալիքն անցել է, և այժմ երիտասարդությունը սկսել է գիտակցել բոլորովին ոչ ռոմանտիկ թմրամոլության վտանգները: Պատասխանելով ֆիլմի գլխավոր դերակատարի հասցեին ուղղված գովասանքին` ռեժիսորը նշել է, որ նա պրոֆեսիոնալ դերասան չէ, այլ Վրաստանում հայտնի դիզայներ` նշելով, որ այդ դերին հաստատված դերասանը հրաժարվեց մասնակցել ֆիլմին նկարահանումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ: «Նյու-Յորքում ֆիլմի ցուցադրության ժամանակ շատ ճիշտ նկատվեց, որ գլխավոր հերոսի տեսքը չափազանց ազնվական է թմրամոլի համար և հարցրեցին, թե արդյոք նա ինձ համար Վրաստանն է խորհրդանշում: Եվ ես իսկապես նկատեցի նմանությունը. Ես միշտ ասել եմ, որ Վրաստանը շատ ազնվական երկիր է, զգացվում է նրա ազնվացեղությունը, բայց նա շատ վատ վիճակում է գտնվում»,- նշել է Լևան Կոգուաշվիլին: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Լևան Կոգուաշվիլին պատասխանել է, որ իր սիրելի ռեժիսորներից մեկը հանճարեղ Արտավազդ Փելեշյանն է: «Այնպիսի բանաստեղծականություն, որպիսին Արտավազդ Փելեշյանի կինոներում կա, չես հանդիպի ոչ մի այլ ռեժիսորի մոտ»,- ընդգծել է Կոգուաշվիլին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |