Կայացավ «Սերգեյ Փարաջանովի երկխոսության ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Թբիլիսյան հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Սերգեյ Փարաջանովի երկխոսության ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը կայացավ հուլիսի 17-ին Երևանում` Փարաջանովի Տուն-թանգարանում: Գրքի 500 էջերում ներկայացված են մեծ ռեժիսորի հետ բարեկամության ու աշխատանքի 12 տարիների ընթացքում Յուրի Մեչիտովի կողմից կատարված լուսանկարներ:

«Գրքում ներկայացված են Փարաջանովի ամենատարբեր լուսանկարներ. երբ նա ուրախանում է և ջղայնանում, ու հատկապես երբ ստեղծագործում է, իսկ նա ստեղծագործում էր ամեն րոպե»,- ասել է Յուրի Մեչիտովը: Գրքի «Տոն մարդ» խորագրով նախաբանը գրել է հայտնի ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Գիրքը, որի մեջ մտել են 2096 լուսանկարներ, հրատարակվել է 1500 նմուշ տպաքանակով, որոնցից 30-ը փոխանցվել են Տուն-թանգարանին վաճառքի համար: Կատալոգի գինը կազմում է $100:

Այս տարի գրքի շնորհանդեսը կայացավ նաև Մոսկվայում, ինչպես նաև Լոնդոնում Փարաջանովին նվիրված փառատոնի ժամանակ: Կատալոգը կազմվել է ժամանակագրական կարգով` Մեչիտովի ու Փարաջանովի ընկերության սկզբից մինչև ռեժիսորի թաղումը:

«Մի անգամ ես գրեցի, որ Փարաջանովը գոհ կլիներ իր թաղման լուսանկարներից, որից հետո ես սկսեցի տպել լուսանկարները և դրանցից մեկում տեսա հենց Փարաջանովին` նստած ծառի ճյուղին և սեփական թաղմանը հետևելիս: Ես ինքս էլ չեմ հավատում միստիկային, բայց փաստը մնում է փաստ: Իսկ հավատալ դրան, թե ոչ` ամեն մեկի գործն է»,- ասել է Յուրի Մեչիտովը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---