«Ոսկե ծիրանը» մեկնարկային հարթակ է երիտասարդ ռեժիսորների համար![]() 17 հուլիսի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար շատ կարևոր է, որ իմ եռապատման երկու ֆիլմերը ցուցադրվել են Հայաստանում, քանի որ շատ կարևոր է, որ այդ ֆիլմերի միջոցով երկու ժողովուրդները միմյանց ճանաչեն»,-ասել է թուրք ռեժիսոր, Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանօղլուն հուլիսի 17-ին կայացած մամլո ասուլիսում: «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրվել է նրա «Մեղր» ֆիլմը, որն այս տարի ստացել է Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակը: Ըստ նրա, այս փառատոնը, ինչպես նաև նմանատիպ այլ փառատոներ մեկնարկային հարթակ են հանդիսանում երիտասարդ ռեժիսորների համար: Կապլանօղլուի խոսքերով, կարևոր են նաև միջազգային համագործակցության պլատֆորմները, ինչպիսին հայ-թուրքական համագործակցության պլատֆորմն է: «Ես կարևորում եմ այդ պլատֆորմները, քանի որ հենց իմ կարիերայի սկզբում ինձ օգնեցին Կորեայի, Ռոտերդամի, Բեռլինի փառատոները, որտեղ ես անհրաժեշտ կապեր հաստատեցի: Սեմիհ Կապլանօղլուն նշեց նաև, որ եռապատման երկրորդ «Կաթ» ֆիլմի գաղափարը ծնվել է Կաննի փառատոնի շրջանակներում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ: Նա հավելեց նաև, որ իր եռապատման առաջին «Ձու» ֆիլմը նկարահանվել է հույն կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ երկրորդը «Կաթը» Գերմանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ: Իսկ երրորդը` «Մեղրը» գերմանա-թուրքական ֆիլմ է: Անդրադառնալով ժամանակակից թուրքական կինոյին` ռեժիսորը նշեց, որ 90-ականների վերջում ի հայտ եկան մի խումբ ռեժիսորներ, որոնք ունեն ընդհանուր մի գիծ`դուրս են գալիս ֆիլմերի նկարահանման ավանդույթներից և ուշադրություն են դարձնում հասարակ մարդկանց վրա, պատմելով նրանց կյանքի պատմությունը: Սեմիհ Կապլանօղլուն հավելեց նաև, որ նրանց ֆիլմերն ավելի հայտնի են ոչ թե Թուրքիայում, այլ նրա սահմաններից դուրս, սակայն այդ իրավիճակը փոխվելու միտում ունի: Կապլանօղլուն հավելեց, որ իր սերնդին հետևում է երիտասարդ ռեժիսորների մի նոր սերունդ, որի ֆիլմերը նույնպես իր սերնդակիցների հետ հավասար ընդունվում են միջազգային կինոփառատոներում և նրանց առավելությունն այն է, որ նրանք արծարծում են մինչ այդ արգելված թեմաները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |