Մոսկվայում վախճանվել է հայտնի օպերային երգչուհի Արաքս Դավթյանը29 հուլիսի 2010 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում վախճանվել է հայտնի օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական դերասանուհի և Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Արաքս Դավթյանը: Դավթյանն իր մահկանացուն կնքեց 61 տարեկանում, մահվան պատճառների մասին չի հայտնվում: Դավթյանի սոպրանոն հայտնի էր ինչպես Ռուսաստանում, Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նա նաև վոկալի հրաշալի ուսուցիչ է: Խաղացել է Ռուստամ Խամդամովի «Վոկալի զուգահեռներ» ֆիլմում, հաղորդում է Rosbalt.ru-ն: Դավթյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան 1975 թվականին, իսկ 1979-ին դարձել է Գլինկայի անվան վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր: 1975-80 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի իլյուստրատոր: Այնուհետև Դավթյանը եղել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մենակատարը մինչև 1986 թվականը, որից հետո ընդգրկվել է Հայաստանի Պետհեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Վիոտտիի անվան երաժշտության և պարի միջազգային մրցույթում`Վարչելիում Արաքս Դավթյանի հաղթանակից հետո, նրան հրավիրեցին Մեծ թատրոն: Երգչուհին համերգային շրջագայություններ է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: Արաքս Դավթյանը հանդես է եկել նաև Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի հետ, որի ղեկավարն է Կոնստանտին Օրբելյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |