Սեպտեմբերից Վարդան Պետրոսյանը կսկսի իր ներկայացումները ցուցադրել հայկական բուհերում![]() 2 օգոստոսի 2010 - 20:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում մշակութային քաղաքականության բացակայության պատճառը կայանում է հայ արտիստնորի` միմյանց հետ համագործակցելու ցանկության բացակայության մեջ»,- օգոստոսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է դրամատուրգ, երգիծաբան, դերասան Վարդան Պետրոսյանը: Նա նշել է, որ պետք չէ մրցակցությունը շփոթել նախանձի հետ: «Բարձր արվեստը ծնվում է այն ժամանակ, երբ կա մրցակցություն: Բայց Հայաստանում ոչ ոք չի օժանդակում մրցակցությունը. ոչ ոք չի ցանկանում մրցակիցներ ունենալ»,- նշել է Վարդան Պետրոսյանը` ավելացնելով, որ հայ արվեստի գործիչներն ավելի շուտ ցանկանում են տրորել միմյանց, և դա արդեն մրցակցություն չէ, դա նախանձ է: Արտիստը հաղորդել է նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից ինքը կսկսի իր ներկայացումները ցուցադրել հայկական բուհերում: Նրա խոսքով, մի շարք ներկայացումներ նա սկզբում ցուցադրելու է ուսանողներին, իսկ հետո արդեն բեմադրելու թատերական բեմերում: Ներկայացումների մուտքն ազատ է լինելու: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |