Սանկտ-Պետերբուրգում և Սերբիայում կկայանան Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսներըPanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգում կբացվի նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն նկարչի 50 կտավներ: «Ինձ` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտիս համար իմ աշխատանքները Սանկտ-Պետերբուրգում ցուցադրելը վաղեմի երազանք էր, և ես ուրախ եմ, որ իմ ցուցահանդեսը տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի շրջանակներում»,- օգոստոսի 5-ին կայացած մամլո ասուլիսում նշել է Փարավոն Միրզոյանը: Իսկ այժմ բաց է նրա մեկ այլ անհատական ցուցահանդես Արցախի Հանրապետությունում: «Արցախցիները մեծ հարգանքով են վերաբերվում իմ կտավներին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ինքը` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, և այլ պաշտոնատար անձինք»,- ասել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը: Կտավներից նա առանձնացրել է «Արցախ» պաննոն, որը ցուցադրվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատության հրապարակում: Խոսելով պաննոյի ստեղծման մասին` Փարավոն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախը` որպես հայկական հողի մի մաս, պետք է իր հավաքական ստեղծագործությունն ունենա, որն ընդգրկում է ողջ Արցախը: Նա ավելացրել է, որ 2010 թվականի սեպտեմբերի վերջին իր աշխատանքների անհատական ցուցահանդես է ծրագրված նաև Սերբիայում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |