Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին, Սիրահարների այգում կազմակերպվել էին Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ: Միջոցառումը նվիրված էր գրողի 125-ամյակին և կազմակերպվել էր մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ:

Այգում մասնակիցները ընթերցել են սիրված հատվածներ Զարյանի գործերից, նրա ստեղծագործությունների շուրջ արտահայտել են իրենց տպավորությունները և քննարկում ծավալել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Այս կերպ կազմակերպիչները նպատակ ունեին ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին և նպաստելու երիտասարդների ընթերցանության մշակույթին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---