Լեւոն Թոքմաջյանը դարձել է արգենտինական Ռեզիստենցիա քաղաքի պատվավոր քաղաքացի

Լեւոն Թոքմաջյանը դարձել է արգենտինական Ռեզիստենցիա քաղաքի պատվավոր քաղաքացի

PanARMENIAN.Net - Հայ քանդակագործ, Երևանում Կարա Բալայի և Սարյանի հուշարձանների հեղինակ Լևոն Թոքմաջյանը դարձել է Արգենտինայի Չակո նահանգի մայրաքաղաք Ռեզիստենցիայի պատվավոր քաղաքացի: Այս մասին հաղորդել է քանդակագործը` օգոստոսի 9-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, Ռեզիստենցիա քաղաքի պատվավոր հյուրի կոչումն ու քաղաքի բանալին նրան «Չակո բիենալե 2010» փառատոնին հանձնել է Չակո նահանգի նահանգապետ Աիդա Վոլվերը: Լևոն Թոքմաջյանի «Գլոբալացման զարգացում» աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի, իսկ հեղինակը ընտրվել է արգենտինյան հաջորդ «Բիենալեի» մրցութային հանձնաժողովի անդամ:

Մրցույթին մասնակցել է նաև Լևոն Թոքմաջյանի որդին` Վահե Թոքմաջյանը: Նա Կանադան է ներկայացրել: Լևոն Թոքմաջյանի խոսքերի համաձայն, Վահե Թոքմաջյանը դարձել է փառատոնի կայքէջում հանդիսատեսի քվեարկության հաղթող և արժանացել է «Հասարակական համակրանք» մրցանակին:

«Չակո բիենալե 2010» փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 15-24-ին, Արգենտինայի Չակո նահանգում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---