ReAnimania փառատոնի շրջանակներում կանցկացվի Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված հուշ-երեկո![]() ![]() PanARMENIAN.Net - Միջազգային անիմացիոն ReAnimania կինոփառատոնի 25 ծրագրերից բացի, ներկայացվելու է նաև անիմացիոն ֆիլմերի հայ վարպետների մեծարման «Հայկական ներկապնակ» հատուկ ծրագիրը: Այս մասին հայտնել է փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին` օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, այս ծրագիրը հայ ռեժիսորներին հատուկ մրցանակներ շնորհելու միջոց չէ միայն: «Մենք հետևում ենք միջազգային կինոփառատոնի ի սկզբանե սահմանված սկզբունքին, ըստ որի փառատոնի շրջանակներում չենք կարող հայկական օրեր անցկացնել: Հավանական է, որ հայ անիմատորների առանձին մի փառատոն անցկացնենք, ReAnimania կինոփառատոնի շրջանակներից դուրս: «Հայկական ներկապնակը» նախատեսում է ամեն օր մեկ ժամ նվիրել Հայաստանի հայտնի անիմատորներին, ովքեր հոբելյան են նշում, ինչպես օրինակ` Լյուդմիլա Սահակյանցը կամ Ստեփան Անդրանիկյանը: Ռոբերտ Սահակյանցի հիշատակին նվիրված առանձին ծրագիրը կանցկացվի փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 10-ին: Ռոբերտ Սահակյանցը եթե ողջ լիներ, այսօր կնշեր իր 60 ամյակը»,- նշել է Վրեժ Քասունին: ReAnimania կինոփառատոնի ծրագրերից հարկ է նշել լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, դիպլոմային աշխատանքներ և այլ անվանակարգեր: Այս տարի սահմանվել է նաև հատուկ մրցանակ`կարճամետրաժ մուլտֆիլմերի համար հորինված լավագույն երաժշտության համար: «Դա հեղինակներին կդրդի հատուկ կարճամետրաժ ֆիլմերի համար երաժշտություն գրել: Միաժամանակ այն նաև միջազգային փառատոներում լայնորեն տարածված անվանակարգ է», - ընդգծել է Վրեժ Քասունին: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թ.: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |