Հայ լուսանկարիչը հաղթել է «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթում

PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից:

«Ես 8 լուսանկար էի ուղարկել, և հույս ունեի, որ գոնե 1 անվանակարգում առաջատարների եռյակում կհայտնվեմ»,- նշել է Աշոտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա ավելացրել է, որ լուսանկարում պատկերվածն իր ընկերն է` Գուրգեն Ասլանյանը, իսկ ինքը` լուսանկարը կատարվել է Խոսրովի արգելոցում:

1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սեպտեմբերի 21-ը հռչակել է որպես Խաղաղության միջազգային օր:

Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից և մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, որոնց թվում են World Press Photo-ն և World photo view-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---