Երևանի Սիրահարների այգում անցկացվում է ՀՀ անկախության 19-ամյակին նվիրված «Ճանաչենք Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-22-ը` ժամը 16.00-21.00-ը, Երևանի Սիրահարների այգում Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» նախագծի շրջանակներում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես` նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին:

Ներկայացված 128 լուսանկարներն արվել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում անցկացված ճանաչողական արշավների ընթացքում, որոնց մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ: Լուսանկարների ցուցահանդեսը «Ճանաչենք Հայաստանը» ակումբի 11 արշավների ամփոփումն է:

«Ճանաչենք Հայաստանը» արշավների ակումբի կազմակերպիչ թիմի անդամ Էլեն Հարությունյանը նշեց, որ ակումբի հեռահար նպատակը ներքին և արտաքին զբոսաշրջությունը զարգացնելն է: Երիտասարդները կոչ են անում հանրությանը ճանաչել առաջին հերթին սեփական հայրենիքը, որն այնքան հարուստ է տեսարժան վայրերով: Ակումբի անդամներն աշխատում են իրենց արշավները կազմակերպել ոչ թե ավանդական տուրիստական երթուղիներով, այլ փորձում են բացահայտել Հայաստանի գողտրիկ անկյունները:

«Ճանաչենք Հայաստանը» նախագիծը հիմնադրվել է 2009թ. հուլիսին Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների կողմից: Նախագծի շրջանակներում արդեն իսկ անցկացվել են երկու ցուցահանդեսներ, որոնք ունեցել են ավելի քան 1000 այցելու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---