ԱՊՀ նվագախումբը Երևան է ժամանել Բաքվից, իսկ այստեղից կմեկնի Կիև

ԱՊՀ նվագախումբը Երևան է ժամանել Բաքվից, իսկ այստեղից կմեկնի Կիև

PanARMENIAN.Net - Երևան են ժամանել ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի94 երաժիշտներ ԱՊՀ բոլոր երկրներից և Վրաստանից, ինչպես նաև չինացի ջութակահար Ֆեն Նինը, նվագախմբի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը: ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Երևանում տեղի կունենա ուրբաթ օրը` սեպտեմբերի 24-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում:

ԱՊՀ մայրաքաղաքներով շրջագայության ծրագրում ընդգրկված են Վերդիի, Պագանինիի, Չայկովսկու, Սեն-Սանսի, Բիզեի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---