Լուվրի մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն Հայաստանի թանգարանների աշխատակիցներին24 սեպտեմբերի 2010 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 36 թանգարաններ մասնակցեցին «Եվրոպական ժառանգության օրերին», որ տեղի ունեցան Երևանում և մարզերում սեպտեմբերի 18-ին և 19-ին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգող Մարինե Մկրտչյանը, ծրագրի շրջանակներում հանրապետության մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցան մի շարք ցուցահանդեսներ ու մշակութային միջոցառումներ: Իր հերթին Եղիշե Չարենցի անվան գրականության ու մշակույթի թանգարանի տնօրեն Մարինե Հարոյանը նշել է, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պատեհ առիթ է աշխարհին հայ մշակույթի արժեքները ներկայացնելու համար: Նա ասել է նաև, որ առաջիկայում Լուվրի մասնագետները «Hands on» կրթական ծրագիր կանցկացնեն հայկական թանգարանների 16 աշխատակիցների համար, ինչը թույլ կտա թանգարաններին առավել գրավիչ դառնալ երիտասարդների համար»,-ասել է Մարինե Հարոյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |