Տաբակովի թատրոնում կկայանա «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման պրեմիերան Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ

PanARMENIAN.Net - Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը դարձել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Ա. Գրիգորյանի պարգևատրման արարողությունը կայացել է սեպտեմբերի 26-ին:

«Ինձ համար կրկնակի հաճույք է պարգև ստանալ իմ գործընկերներից, չէ որ այն շնորհում են անվանի թատերական գործիչները»,- ասել է նա սեպտեմբերի 28-ին մամլո ասուլիսում: Թատրոնի միջազգային ակադեմիայի նախագահ Դմիտրի Վլասովը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նշել է, որ Ալեքսանդր Գրիգորյանն առաջին հայն է, որը դարձել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Նա նաև ավելացրել է, որ Ա. Գրիգորյանը նվաճել է Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ երկրների թատերասերների սերը: Նա նշել է, որ փետրվարի 4-ին Օլեգ Տաբակովի ղեկավարած մոսկովյան թատրոնում կայանալու է «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման պրեմիերան Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---