Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա աշխարհագրագետ-հետազոտող Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Гандзак 1880-1916» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա աշխարհագրագետ-հետազոտող Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Гандзак 1880-1916» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Գանձակին վերաբերող պատմա-փաստագրական, կենսագրական նյութեր: Այստեղ առկա պատմական փաստերի մեծ մասը շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Հեղինակը ներկայացնում է փաստեր հեղափոխական-ազգայնականների, 1905-1907թթ. հայ-թուրքական պատերազմի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության մասին, նրա անդամներին, Գանձակի` Առաջին աշխարհամարտի մասնակիցներին, Անդրանիկին ու նրա մարտիկներին: Բացի դրանից, գրքում ներկայացվում են 1915 թվականի Եղեռնից հրաշքով փրկված մարդու հիշողությունները: Գիրքը ներկայացնում է մեծարժեք պատմական նյութ ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերնդի համար: Այն նվիրված է «Դաշնակցություն» կուսակցության հայտնի և անհայտ հերոսներին:

Սերգեյ Երեմյանց-Գանձակեցին ծնվել է 1955թվականի դեկտեմբերի 12-ին Գանձակում (Կիրովաբադ, պատմական Հայաստան): 1976թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտը: 1976-1983թթ. աշխատել է որպես ուսուցիչ Հայաստանում և Ադրբեջանում: Գանձակի պատմությամբ զբաղվում է 1970 թվականից: Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու բազմաթիվ հոդվածներ տպագրվել են գիտա-մշակութային «Зов Гардмана» թերթում: 2009 թվականին «Լուսաբաց» տպարանի կողմից հրատարակվեցին Երեմյանց-Գանձակեցու «Гандзак в 1905-1907 и 1917-1921гг.», «Гандзак - Армянские кладбища и церкви» գրքերը, հաղորդում է Հայաստանի Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---