Ինգա և Անուշ Արշակյաններն առաջին մենահամերգն են տվել Մոսկվայում

Ինգա և Անուշ Արշակյաններն առաջին մենահամերգն են տվել Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Մոսկովյան օպերետի» թատրոնում տեղի է ունեցել Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք՝ մեր սարերը» խորագրով համերգը: Այս համերգային ծրագիրը ոչ միայն բացահայտում է կատարողների վոկալ հնարավորությունները, այլ նաև նրանց դերասանական կարողությունները: Հնչեցին ժողովրդական երգերի մշակումներ, Կոմիտասի ստեծագործությունները կիթառի նվագակցությամբ, Անուշ Արշակյանի լիրիկական երգերը, Մարինե Գյուլումյանի և Մանե Հակոբյանի բարդ կոմպոզիցիաները, Արթուր Գրիգորյանի հայտնի «Հանեք դիմակները» երգը և իհարկե, քույրերի հիթերը: Ինգան ու Անուշը կարողացան ներկայացնել լայն երաժշտական դիապազոնը՝ պահպանելով ոճի միասնությունը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից, քույրերը հանդես եկան հայտնի ջազ կատարողների նվագակցությամբ: Մոսկվայի «Հայորդիք» պարային համույթը հարստացրեց համերգը իր պարային համարներով: Մոսկովյան հանդիսատեսին քույրերը գերեցին ոչ միայն անթերի կատարմամբ, բեմում ներկայանալու ունակությամբ, այլ նաև հանդիսատեսի հետ շփման ճիշտ ընտրված եղանակով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---