Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը շատ է հետ մնում գրատպության միջազգային միտումներից 1 հոկտեմբերի 2010 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնն առաջին նման միջոցառումն է Հարավային Կովկասի տարածքում, որն անցկացվում է Հայաստանում Գրատպության 500-ամյակին ընդառաջ: Այն ուղղված է Հայաստանում միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության միջոցով կնպաստի Հայաստանում ժամանակակից գրականության, թարգմանական գործի, գրքի ձևավորման մշակույթի, գրատպության դաշտի զարգացմանը»,- հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Փառատոնին մասնակցելու հայտ ներկայացրած 25 հրատարակչություններից մեկի` Antares Holding-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանը շատ է հետ մնում գրատպության միջազգային միտումներից, և երկրում շատ քիչ ջանքեր են գործադրվում ընթերցողին գրավելու համար: Գրքարվեստի միջազգային փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 7-ը: Այն ներառում է մի շարք բազմազան միջոցառումներ, այդ թվում` գրքի բացօթյա տոնավաճառ, որի ժամանակ Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն իրենց վերջին տարիների հրատարակությունները, «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կկարդան իրենց ազգային հեքիաթները, ինչպես նաև «Գրքերի մոլորակ» ցուցահանդես, համաշխարհային արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, «Բիթնիկների գրականությունը և պոեզիան 50-ականների Ամերիկայում» խորագրով դասախոսություն, սեմինար-քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց մեծ մասը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում: Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 2-ին «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանում: «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |