Էստոնիայում կկայանա Ֆելիքս Բուրմանի «Առաջին ծիծեռնակը Հայաստանից» ցուցահանդեսը

Էստոնիայում կկայանա Ֆելիքս Բուրմանի «Առաջին ծիծեռնակը Հայաստանից» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-15-ը Էստոնիայում Լինդակիվիում կայանալու է Ֆելիքս Բուրմանի «Առաջին ծիծիեռնակը Հայաստանից» անվանումով ցուցահանդեսը: Ցուցահանդեսն արտացոլում է հեղինակի զգացմունքներն ու վերաբերմունը Հայաստանի` իր երկրորդ հայրենիքի նկատմամբ և նրա կապերն Էստանիայի` ծննդավայրի նկատմամբ:

Բացման ժամանակ հյուրերը կարող են ծանոթանալ նկարչի հետ և լսել նրա մեկնաբանություններն իր ստեղծագործությունների վերաբերյալ: Ֆելիքս Բուրմանն անվանի էստանոցաի ճարտարապետ Կարլ Բուրմանի թոռն է և հայտնի ջրանկարիչ Կարլ Բուրման-կրտսերի որդին:

Ծնվել է Տալլինում, 1978-ից ապրել է Հայաստանում, այս տարվա հուլիսին վերադարձել հայրենիք: Ցուցահանդեսը կազմակերպել են Էստոնիայի Հայ երիտասարդության միությունը և նկարիչի ընկերներ Նիկոլոյ Անտոնովը և Արման Մարգարյանը, հաղորդում է Miasin.ru-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---