Գորան Բրեգովիչը ելույթ կունենա Երևանում

Գորան Բրեգովիչը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Գորան Բրեգովիչը հանդես կգա Երևանում իր Հարսանեկան-թաղման նվագախմբի հետ: Հայտնի սերբ երաժշտի համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Երևանյան հեռանկարներ» 11-րդ փառատոնի հատուկ ծրագրի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Ըստ նրա, «Alcohol» անվանումը կրող ծրագրում կընդգրկվեն կոմպոզիտորի երգերը: Նվագախումբը Երևան կժամանի ամբողջական կազմով:

«Այս փառատոնը Էդինբուրգի, Բեռլինի և այլ առաջատար փառատոնների նմանությաբ, դասական և ժամանակակից երաժշտության հետ միասին, որը կազմում է փառատոնի հիմնկան մասը, տարին մեկ անգամ հայ հանրությանն է ներկայացնում նաև հատուկ նախագծեր, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվում ջազ, ազգային և հոգևոր երաժշտության լավագույն կատարողներ»,-ասել է Սոնա Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---