Հայաստանի թատերական գործիչներին բախտ է վիճակվել շփվել թատերական աշխարհի հայտնի գործիչների հետ 6 հոկտեմբերի 2010 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին High Fest փառատոնի շրջանակներում Երևանում կայացել է Թատրոնների միջազգային ասոցիացիայի (IFEA) և Համաշխարհային թատերական ցանցի ամփոփիչ նիստը: «Համաշխարհային թատերական ցանցն աշխարհում ամենախոշոր ցանցերից է, որի շրջանակներում ընթանում է ամենամյա համագումար և Behind the scene ծրագիրը: Այս տարի այն Էդինբուրգի փառատոնից հետո տեղի է ունեցել High Fest-ի շրջանակներում»,- հոկտեմբերի 6-ին մամլո ասուլիսում ասել է High Fesr փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նրա խոսքերով, Behind the scene ծրագրում քննարկվում են ֆինանսական հարցեր, նոր անդամների ընդունումը և այլն: «Հայաստանի համար շատ կարևոր է նման ծրագրերի անցկացումը, քանի որ Հայաստանի թատերական գործիչներին բախտ է վիճակվում շփվել թատերական աշխարհի անվանի գործիչների հետ»,- ասել է Ղուկասյանը և հավելել, որ այդ հանդիպումները նպաստում են թատրոնների միջև հարաբերությունների զարգացմանը և ցանցային թատրոնի ստեղծմանը Հայաստանում, ինչպես Լիտվայում արդեն գործող «Ոսկե դիմակը»: Նրա խոսքերով, նման փառատոն կարող է անցկացվել նաև Երևանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |