Արթուր Ղուկասյան. Մեր նպատակը Երևանում IFEA համագումար անցկացնելն է

Արթուր Ղուկասյան. Մեր նպատակը Երևանում IFEA համագումար անցկացնելն է

PanARMENIAN.Net - «Թատրոնների միջազգային ասոցիացիայի (IFEA) ներկայացուցիչների հետ հանդիպումները տևել են 4 օր, և այդ օրերին կարծիք է կազմվել High Fest փառատոնի և ցանցային թատրոնի ու Հայաստանում նրա դրության մասին, քանի որ թատրոնում հիմնական կապերը ստեղծվում են ոչ թե բեմի վրա, այլ նրա ետևում. սրճարաններում այցեքարտերի փոխանակումից մինչև միջազգային փառատոնների ստեղծում»,- ասել է High Fest փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը հոկտեմբերի 6-ին մամլո ասուլիսում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում կանցկացվի նաև Համաշխարհային թատերական ցանցի համագումարը:

«High Fest փառատոնի հիմքում ընկած է համագործակցության սկզբունքը: Ես արդեն High Fest եմ ուղարկել 3 թատերախմբեր և նրանք բոլորը հրավեր են ստացել մասնակցելու համար այլ փառատոնների, ինչը համագործակցության վկայություն է»,- ասել է պրոդյուսեր Ռոջեր Մաքքեմը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---