Հոկտեմբերի 12-13-ին Հայաստանում տեղի կունենան դաշնակահար, երգեհոնահար Գարրի Եպրիկյանի և կիթառահար, կոմպոզիտոր Դմիտրի Բորոդաևի համերգները12 հոկտեմբերի 2010 - 20:31 AMT PanARMENIAN.Net - «Վերադարձի» դասական երաժշտության չորրորդ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 12-ին` ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը և հոկտեմբերի 13-ին Վանաձորի Երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղի կունենա դաշնակահար, երգեհոնահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Գարրի Եպրիկյանի (Ռուսաստանի Դաշնություն) և կիթառահար, կոմպոզիտոր Դմիտրի Բորոդաևի(Ռուսաստանի Դաշնություն) համերգը: Ծրագրում կհնչեն կոմպոզիտորներ Բոկերինիի, Բարրիոսի, Ալբենիսի, Ռախմանինովի, Կաստելնուովոյի, Բորոդաևի, Իվանով-Կրամսկոյի, Դոմինիկոնիի, Ռոդրիգոյի, Վիվալդիի և Ռոդրիգո ստեղծագործությունները: «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 17-ը` հայ հանդիսատեսին ներկայանալով 7 համերգից բաղկացած համերգաշարով: Արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող աշխարհահռչակ հայերին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ: Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամի կողմից` ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բացառիկ հովանավորությամբ: Դաշնակահար, երգեհոնահար Գարրի Եպրիկյանը ծնվել է 1983-ին Թբիլիսիում: 7 տարեկան հասակից հաճախել է դաշնամուրի դասընթացների (պրոֆ.Կլյաշտորսկու դաս.), այնուհետև շարունակել է ուսումը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում` դաշնամուրային (Ի.Օռլովայի դաս.) և երգեհոնի (Ն.Գուրեևա-Վեդերնիկովայի դաս.) բաժիններում: Երգեհոնային երաժշտության մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է (Մոսկվա 2001, 2002), Ինգոլշտադտ (Գերմանիա, 2002): Մասնակցել է նաև դաշնամուրային միջազգային մրցույթների, այդ թվում` Գարգանո (Իտալիա) 2-րդ մրցանակ, Լոնդոն` «Հատուկ մրցանակ» Դ.Սկարլատիի սոնատի կատարման համար, Մոսկվա` «Դասական Ժառանգության» մրցույթ` 2-րդ մրցանակ: Որպես մենակատար և կամերային անսամբլների կազմում վարում է ակտիվ համերգային գործունեություն: Կիթառահար, կոմպոզիտոր Դմիտրի Բորոդաևը ծնվել է 1985-ին Ուկրայինայում:10 տարեկան հասակից հաճախել է կիթառի դասընթացների (պրոֆ.Վլադիմիր Դոցենկոյի դաս.): Այնուհետև սովորել է Մոսկվայի Արվեստի ինստիտուտի կիթառի բաժնում (պրոֆ. Իվանովա-Կրամսկայայի դաս.) և Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (պրոֆ.Վլ.Ագոֆոննիկովի դաս.): Մի շարք միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, այդ թվում` Պլովդիվ (1-ին մրցանակ), Վայմար (2-րդ մրցանակ), Մոսկվա (2-րդ մրցանակ) և այլն: Համերգներով և հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում` Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և այլուր: Հանդես է եկել մի շարք հռչակավոր երաժիշտների հետ` Ա.Կիչկինա-Բորիսովա, Վ.Պյավկո, Ե.Էպշտեյն, Ա.Ռեյն: Կիթառի համար գրված մի շարք ստեղծագործությունների հեղինակ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |