Երևանում բացվել է «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը25 հոկտեմբերի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի «Մետրո» թատրոնում բացվել է «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը: Փառատոնը բացեց կազմկոմիտեի անդամ, «Նախաբեմ» մշակութակրթական ասոցիացիայի փոխնախագահ Գարիկ Ղազարյանը: Փառատոնը նվիրված է հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 135-ամյակին: Փառատոնին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարության արվեստի կառավարման վարչության գլխավոր փորձագետ Վարդան Գրիգորյանը, որը նշել է, թե տվյալ փառատոնի անցկացումն արդեն ավանդական է դարձել: Գրիգորյանը նաև ընթերցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը, որտեղ նա շնորհավորել է փառատոնի 10-ամյակն ու նշել է թատրոնի կարևորությունը մարդկանց կյանքում: Իր հերթին դերասան Երվանդ Մանարյանն ասաց, որ փառատոնի անցկացումը տոն է իր համար: «Մեր ժողովրդի համար թատրոնն առաձնահատուկ նշանակություն ունի, դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, նրա հոգևոր պահանջները լրացրել է թատրոնը»,-ասել է նա: Իր կողմից «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գեորգի Խոջոյանն ասել է, որ, հավանաբար, փառատոնի յուրաքանչյուր ներկայացում երկու անգամ կցուցադրվի, քանի որ թատրոնի տեղերը սահմանափակ են: «Չնայած նրան, որ մեր ներկայացումների քանակը չպետք է գերազանցի 20-ը, այս տարի մենք կցուցադրենք 36 ներկայացում»,-նշել է Խոջոյանը՝ հավելելով, որ փառատոնի վերջին ներկայացումը կլինի 225-րդը: Փառատոնը բացվեց «Մետրո» թատրոնի «Լոռվա ձոր» ներկայացմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |