Այս տարի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը չի սահմանափակվի միայն դասական երաժշտությամբ

Այս տարի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը չի սահմանափակվի միայն դասական երաժշտությամբ

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգային ծրագիրը կբացի Ջո Կոկերի համերգը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:

Ըստ նրա, ավանդաբար արդեն երրորդ տարին փառատոնի շրջանակներում Երևան են ժամանում առաջին մեծության աստղեր, որոնցից առաջինը Ալ Ջերոն էր, այնուհետև եկավ Ջորջ Բենսոնն ու այս տարի Ջո Կոկերը: Ռոստոմյանը նշել է, որ 11-րդ փառատոնը ներառում է ինչպես դասական երաժշտություն (որը կազմում է փառատոնի ծրագրի հիմնական մասը), այնպես էլ ջազ, ազգային և հոգևոր երաժշտություն: Հատուկ ծրագրի շրջանակներում Երևան կժամանի հայտնի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը իր հարսանեկան և թաղման նվագախմբով: Սակայն փառատոնի գլխավոր իրադարձությունը հայտնի իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգն է: Նրա համերգը տեղի կունենա Կարեն Խաչատրյանի անվան համալիրի փոքր դահլիճում դեկտեմբերի 3-ին: Համերգի դիրիժորը կլինի Իսրայել Գուրսկին: Երգչի հետ հանդես կգա նաև հայտնի երգչուհի, «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր Աննա Մարիա Մարտինեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---