Երևանցիները Ջո Կոկերի կենդանի կատարմամբ լսեցին Unchain my heart և You can leave your hat on երգերը

Երևանցիները Ջո Կոկերի կենդանի կատարմամբ լսեցին Unchain my heart և You can leave your hat on երգերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանում կայացած աշխարհահռչակ ռոք-բլյուզ կատարող Ջո Կոկերի միակ համերգը: Համերգի ժամանակ երաժիշտը կատարեց իր ինչպես հին հիթերը, ինչպիսիք են You can leave your hat on, You are so beautiful, Unchain my heart, Come together, այնպես էլ նոր երգեր Hard Knocks նոր ալբոմից:

Համերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի մեծ դահլիճը լեփ-լեցուն էր: Համերգը նվիրված էր Ամերիաբանկի 100-ամյակին, և տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ինչպես նշվում է Ամերիաբանկի` PanARMENIAN.Net ստացված մամլո ծառայության հաղորդագրության մեջ, բանկն իր 100-ամյակի առթիվ 100 տարբեր անակնկալներ է պատրաստել, որոնցից առաջինը դարձավ Ջո Կոկերի համերգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---