Չարենցի տունը Կարսում թմրամոլների ապաստա՞ն է դարձել![]() ![]() PanARMENIAN.Net - Տունը Կարսում, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, թուրքական մամուլի ուշադրության պակաս չունի: Ինչպես գրում է Dogan News լրատվական գործակալությունը, «հին ու լքված տունը զբաղեցրել են թմրամոլները»: «100 քառ. մետր տարածքը` 3 սենյակն ու փոքրիկ այգին, թմրամոլների ապաստան է դարձել: Տունն իրական սպառնալիքի է վերածվել թաղամասի բնակիչների համար, որոնք պահանջում են կամ այն հողին հավասարեցնել, կամ վերականգել»,- գրում է թուրքական գործակալությունը: Ըստ ամենայնի, Կարսի իշխանությունների նպատակը Չարենցի տան` որպես վկայության այն մասին, որ այդ հին քաղաքում հայեր են բնակվել, կատարյալ ոչնչացումն է: Կարսի տունը, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, գրեթե քանդված տան սեփականատերը տունը գնահատել է 180 հազ. ԱՄՆ դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ էին հայտնվում այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն հայ գործարար Ստամբուլից և այն վերածել Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա առայժմ չի հաստատվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |