Դավիթ Մուրադյան. Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ

Դավիթ Մուրադյան. Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին կայացավ «Կինոաշուն» փառատոնի փակումը: Փակման ընթացքում հիշեցին հին ու նոր հայկական ֆիլմերը: Կինոքննադատ Դավիթ Մուրադյանը շնորհավորեց բոլորին այդ իրադաձության առթիվ և նշեց. «Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ»: Փառատոնի շրջանակներում ֆիլմերը ցուցադրվել են 4 մարզերում և 12 զորամասերում:

«Կինոաշուն» փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին: Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր դահլիճներում, ինչպես նաև Սիրահարների այգում և Կասկադ համալիրի մոտ ցուցադրվել են տարբեր տարիների և ժանրերի հարյուրից ավել հայկական ֆիլմեր:

Փառատոնը տեղի է ունեցել Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---