Հայաստանը առանձին տաղավարով կներկայանա «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառում

Հայաստանը առանձին տաղավարով կներկայանա «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառում

PanARMENIAN.Net - «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառում, որը տեղի կունենա նոյեմբերի 25-28-ը, առանձին տաղավարով կներկայանա նաև Հայաստանը: «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառը խոշոր, բայց համեմատաբար նոր երևույթ է Թուրքիայի ժամանակակից արվեստի ոլորտում: Սա հարթակ է, որտեղ հանդիպում են նկարիչները, արվեստի քննադատները, պատկերասրահների տնօրենները:

Այս տարի տոնավաճառին մասնակցելու են արվեստի 420 գործիչներ 14 երկրներից, ներկայացվելու են արվեստի շուրջ 2 հազար ստեղծագործություններ:

Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնելու են նկարիչներ Տիգրան Կիրակոսյանը, Ֆելիքս Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---