Երևանում բացվել է նկարչուհի Մարինա Ղազարյանի նկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 19-ին բացվել է վրացահայ նկարչուհի Մարինա Ղազարյանի «Ենթագիտակցություն» անվանումով աշխատանքների ցուցահանդեսը: «Սա իմ առաջին ցուցահանդեսն է և ինձ համար շատ կարևոր է այն անցկացնել հայրենիքում»,- ասել է նկարչուհին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Նկարչուհու խոսքերով, իր աշխատանքներում նա փորձում է մարդկանց հաղորդել այն, ինչ տեսնում և զգում է: «Հնարավոր է` մարդիկ իմ աշխատանքներում իրենց աշխարհընկալմանը մոտ և հարազատ բան գտնեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---